Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն (գաղտնիության քաղաքականություն)
Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն (գաղտնիության քաղաքականություն)
Սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:
Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնականտեղեկությունները
Անուն ազգանուն
Հեռախոսահամար
Անձնական տեղեկությունները ստացվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Դուք, հնարավոր է, Կայքին տրամադրեք Ձեր անուն և ազգանունը, հեռախոսահամարը:
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով, կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգի միջոցով:
Ընկերությունը, եթե այլ բան նախատեսված չէ սույն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, չիձ գտում հավաքել կամ մշակել կենսաչափական, հատուկ կատեգորիայի,հանրայնորեն մատչելի և/կամ անձնական այնպիսի տվյալներ («ԶգայունԱնձնական Տվյալներ»), որոնք վերաբերում են Ձեր՝
Ռասսայական և/կամ էթնիկ ծագմանը,
Քաղաքական հայացքներին,
Կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին,
Արհեստակցական միությանը անդամակցությանը,
Ֆիզիկական և/կամ հոգեկան առողջությանը և/կամ վիճակին,
Գենետիկական և կենսաչափական տվյալներին,
Սեռական կյանքին և/կամ սեռական կողմնորոշմանը,
Անձնական և/կամ ընտանեկան կյանքին,
Ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեկան և/կամ սոցիալական պայմաններին:
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների համալրում և պահեստավորում, առաքում, մարքեթինգային աջակցության մատուցում, Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, և չի կրելու, Կայքի օգտագործման ընթացքում կամ ցանկացած նյութ ներբեռնելու հետևանքով առաջացած որևէ վնասի կամ վիրուսի համար, որոնք կարող են վնասել Ձեր համակարգիչը կամ որևէ այլ սարքավորում:
Գործող օրենք և իրավասություն
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Գաղտնիության խախտում՝ տեղի է ունենում այն ժամանակ, երբ ոչ իրավասու անձինք կամ այն անձինք, ովքեր տեղեկատվությանը հասանելիության որևէ իրավաչափ հիմք չունեն, մուտք են ունենում նման տեղեկատվությանը:
Գաղտնիության խախտման ծանրությունը կախված է բացահայտման աստիճանից: Այսինքն ՝ կողմերի հավանական թիվը և տեսակը, ովքեր կարող էին ապօրինի մուտք ունենալ տեղեկատվությանը: Ամբողջականության խախտում՝տեղի է ունենում այն ժամանակ, երբ բնօրինակ տեղեկատվությունը փոփոխվում է, և փոփոխված տվյալները կարող են վնաս հասցնել անձին: Ամենավտանգավորխախտումը այն դեպքում է, երբ կա լուրջ հավանականություն, որ փոփոխված տվյալներն օգտագործվել են այնպես, որ կարող էին անձին վնաս պատճառել: Մուտքի խախտում՝դրա հետևանքն այն է, որ անհրաժեշտության դեպքում բնօրինակ Տվյալները հասանելի չեն: Սա կարող է լինել ժամանակավոր (Տվյալները վերականգնվում են, բայց դա կպահանջի ժամանակ, ինչը կարող է վնասներ հասցնել անձին) կամ մշտական (Տվյալները չեն կարող վերականգնվել)։ Անձնական Տվյալների մշակման խախտման դեպքում Ընկերությունը պարտավոր է, առանց անհարկի ձգձգման և հնարավորության դեպքում, ոչ ուշ, քան այդ մասին տեղյակ դառնալուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնել Ձեզ Անձնական Տվյալների մշակման խախտման մասին
Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ:
Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: