Օգտագործման կանոններ


Նախքան սույն կայքից օգտվելը խնդրում ենք ծանոթանալ «Onkeet»-  ընկերության կողմից ստորև սահմանված կանոններին և պայմաններին:

 

Կայք մուտք գործելով, այնտեղ առկա նյութերը դիտելով կամ Կայքն այլ կերպ օգտագործելով կայքից օգտվող անձը (այսուհետ՝ «Դուք», «Ձեր») հաստատում է, որ ծանոթացել և ընդունում է Պայմանները և տեղյակ է, որ Պայմաններն ունեն Ձեր և Ընկերության միջև Կայքի օգտագործման կապակցությամբ կնքվող պայմանագրի իրավաբանական ուժ:

Օգտագործողների կողմից հեռախոսահամարի կամ այլ եղանակով Կայքում լրացված անհատական տվյալները (անուն, ազգանուն) Ընկերությունն օգտագործելու է Կայքում տեղադրված գաղտնիության քաղաքականության համաձայն։

Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Դրանց փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա

Ընկերությունն իրավունք ունի ցանկացած Օգտագործողի մուտքը արգելափակել առանց նախապես ծանուցելու և պատճառների մասին բացատրելու:

Առաքման, վերադարձի և փոխանակման պայմաններն ու ժամկետները
Առաքման, վերադարձի և փոխանակման պայմաններն ու ժամկետները

Սեփական առաքիչների միջոցով
Առաքիչի միջոցով առաքումը կատարվում է Երևանում հենց հաջորդ օրը, մարզերում ՝ 4 աշխատանքային օրերի ընթացքում։ Երևանում առաքման արժեքը 800 դրամ է, մարզերում ՝ 1500։

Գնորդը վճարումը կատարում ապրանքը վերցնելու պաին, առաքիչին։

Գնորդն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ապրանքը 3 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը:

Պատշաճ որակի ապրանքը փոխանակվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել (բացառությամբ՝ մարտկոցների, լիցքավորիչների) և եթե պահպանված են և վնասված չեն դրա ապրանքատեսքը և սպառողական հատկությունները:

Վերադարձի ենթակա է «Onkeet»- - ում գնված ցանկացած ապրանք, եթե պահպանված են դրա ապրանքատեսքը և սպառողական հատկությունները:

Ենթակա չէ վերադարձի ցանկացած հիգիենայի պարագա՝ այնպիսին, ինչպիսիք են մազահեռացման սարքերը (կանացի / տղամարդվու), սպորտային գոտիները, առհասարակ ցանկացած իր, որը հպվում է մաշկին։

Առաքիչի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է գնորդի միջոցներով` իր իսկ նախընտրած տարբերակով։
«Onkeet»-- ից գնված ապրանքը ենթակա է վերադարձի այն ստանալուց հետո երկու աշխատանքային օրերի ընթացքում։


Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում:

Պատասխանատվություններ
Կազմակերպությունը պատասխանատու է վաճառված իրի սարքին և լիարժեք լինելու համար։
Կազմակերպությունը պատասխանատու է վաճառված իրի սարքին և լիարժեք լինելու համար։